Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,24
    6,54

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը

29 Սեպտեմբեր, 2020 18:22
Նիկոլ Փաշինյանը չեղարկել է Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստան պատվիրակություն գործուղելու որոշումը ուժը կորցրած է ճանաչվել: 

Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․

«Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 26-ի «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին» N 966-Ա որոշումը»,։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին