Կարևոր իրադարձություններ

Պավլիկ Մանուկյանը մեկնում է Արցախ

29 Սեպտեմբեր, 2020 14:52
Պավլիկ Մանուկյանը մեկնում է Արցախ

Պավլիկ Մանուկյանը մեկնում է Արցախ, հայտնում է ArmDaily.am-ը:

Հարցին, թե «Սասնա Ծռերի» հետ է մեկնում, թե միայնակ՝ նա պատասխանեց, որ մեկնում է «Արդարության զինվորների» հետ։

«Ադրբեջանը դասեր չի քաղում անցյալից ու այս իրավիճակը կրկվում է, որովհետև անմիաբան ենք, խնդիրը մեր մեջ է»,-ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։ Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին