Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․ փոստերից արտահանել ենք մի շարք տվյալներ. Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ

29 Սեպտեմբեր, 2020 14:02
Հեղինակ՝ Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ
Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․ փոստերից արտահանել ենք մի շարք տվյալներ. Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ

Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

Ադրբեջանի կառավարական մի շարք էլ․ փոստերից արտահանել ենք մի շարք տվյալներ։ Ձեռք բերված փաստաթղթերը ուղղակիորեն վկայում են, որ ադրբեջանական մի շարք կայքեր և սոց․ ցանցային էջեր ֆինանսավորվում և կառավարվում են Ադրբեջանի կառավարության կողմից։ Նշված բոլոր կայքերը և էջերը կենտրոնանում են բացառապես հակահայկական տեղեկատվության տարածման վրա, ինչպես նաև առանձնանում են հատուկենտ հայատյաց կոչերով։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական ապացույցն է։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում շարունակում են արգելափակված մնալ բոլոր սոց․ ցանցերը, հանրության ուշադրությունը նման կայքերի վրա սևեռելու նպատակով։

Բոլոր ֆայլերը կարող էք տեսնել այստեղ՝

https://drive.google.com/…/15o4TYXNXkSn42bIHhHerlLwB10WxOeXz 

 

Լրահոս

Դիտել ավելին