Կարևոր իրադարձություններ

Դեպի Արցախ սննդի, հիգիենիկ պարագաների փոխանցումը անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ. ԱԱԾ

29 Սեպտեմբեր, 2020 13:55
Դեպի Արցախ սննդի, հիգիենիկ պարագաների փոխանցումը անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ. ԱԱԾ

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ:

ԱԱԾ-ն այս կապակցությամբ հայտնում է, որ մեծապես կարևորելով մեր հայրենակիցների համանման մղումներն ու նրանց կողմից ցուցաբերվող ակնհայտ հայրենասիրությունը՝ հայտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին