Կարևոր իրադարձություններ

Զարուհի Բաթոյանն այցելել է վիրավորված զինվորականներին և կամավորականներին

29 Սեպտեմբեր, 2020 13:37
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Զարուհի Բաթոյանն այցելել է վիրավորված զինվորականներին և կամավորականներին

Զարուհի Բաթոյանն իր էջում գրել է․

Քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպեցի Արցախում վիրավորված մեր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին և կամավորականներին, զրուցեցի նրանց ընտանիքի անդամների հետ:

Վիրավորները ստանում են անհրաժեշտ բուժօգնությունը, բոլորը շնորհակալություն էին հայտնում հիվանդանոցի բուժանձնակազմին ցուցաբերած վերաբերմունքի և ստեղծված պայմանների համար:

Ծնողներին և ընտանիքի անդամներին հիշեցրեցի, որ իրենց կողքին ենք: Հարազատները թեև նշեցին, որ օգնության կարիք չունեն, այնուամենայնիվ, նաև սոցիալական ոլորտի համապատասխան մասնագետների աշխատանքը կկազմակերպենք բժշկական հիմնարկներում, անհրաժեշտության դեպքում սոցիալական կարիքներին արձագանքելու և ուղղորդելու համար:

Իսկ մեր զինվորներին հուզուղ միակ հարցը, ինչպես միշտ, պաշտպանության գործին հնարավորինս շուտ վերադառնալն է:

Առողջություն մեր զինվորներին:

#Հաղթելուենք 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին