Կարևոր իրադարձություններ

«Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․ Շտեֆեն Զայբերտ

29 Սեպտեմբեր, 2020 13:27
«Մերկելը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցում կոչ է արել անհապաղ զինադադար հաստատել»․  Շտեֆեն Զայբերտ

Անգելա Մերկելը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկել են ԼՂ հակամարտության սրումը:

Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, գրում է tass.ru-ն։


«Կանցլերն ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը»,- հայտնել է Շտեֆեն Զայբերտը՝ հավելելով, որ կանցլերի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «հարմար ձևաչափ» է այդ բանակցությունների համար։

Մերկելը նաև նշել է՝ «հարևան երկրները պետք է իրենց ներդրումն ունենան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»։


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին