Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497,5

  • EUR

    580
    594

  • RUB

    6,3
    6,6

Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել

29 Սեպտեմբեր, 2020 13:07
ՌԴ-ում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել

Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործերով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ շատ է։ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել։ Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը։

Իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագաի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հերքել է Լեռնային Ղարաբաղից մարդասիրական միջանցքներ կազմակերպելու տեղեկությունը։ Նրա խոսքով` նման միջոցառումների անհրաժեշտություն չկա:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ, վկայակոչելով դեսպանին, հայտնել էին, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների տարհանման ծրագիր է մշակում է և քննարկում է հումանիտար միջանցքներ կազմակերպելու հարցը:

«Գործընկերները սխալ են մեկնաբանել. ես ասել եմ` քանի որ 1992 -ից հետո առաջին անգամ ռմբակոծում են, այդթվում՝Ստեփանակերտը, օդային տագնապների ժամանակ մարդիկ պետք  է  գտնվեն նկուղներում և ապաստարաններում: Եվ մենք տարբերակներ ու սցենարներ ենք մշակում, թ եայդ ռմբակոծությունների ժամանակ ինչպես մարդկանց հասցնենք ապաստարաններ, իսկ հետո վերադարձնենք տներ ու բնակարաններ», - ասել էր դեսպանը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին