Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը արտասահմանյան լրագրողներից մուտք երկիր թույլ է տալիս միայն «լոյալ թուրքականներին»

29 Սեպտեմբեր, 2020 12:15
Ադրբեջանը արտասահմանյան լրագրողներից մուտք երկիր թույլ է տալիս միայն «լոյալ թուրքականներին»

Ադրբեջանը թույլ չի տալիս օտարերկրյա լրագրողներին մուտք գործել երկիր՝ լուսաբանելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այս մասին թվիթերում գրել է RT-ի լրագրող Մուրադ Գաձիևը։

«Միայն հավատարիմ տեղական ու թուրքական մեդիաներին են թույլ տալիս լուսաբանել հակամարտությունը։ Հայաստանը ոչ միայն ապահովում է լրագրողների մուտքը, այլ ակտիվորեն հրավիրում է նրանց՝ գալ և տեսնել, թե ինչ է կատարվում»,-գրել է Գաձիևը։

Նշենք, որ հայտնի է, որ մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներ արդեն Հայաստան են գալիս, կամ արդեն Ստեփանակերտում են։

 

Լրահոս

Դիտել ավելին