Կարևոր իրադարձություններ

Այսօր այլևս ակնհայտ է դառնում, որ հայկական զինուժը գնում է դեպի հաղթանակ. Հայկ Մարտիրոսյան

29 Սեպտեմբեր, 2020 11:29
Հեղինակ՝ Հայկ Մարտիրոսյան
Այսօր այլևս ակնհայտ է դառնում, որ հայկական զինուժը գնում է դեպի հաղթանակ. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է.

Այսօր այլևս ակնհայտ է դառնում, որ հայկական զինուժը գնում է դեպի հաղթանակ: Իհարկե հաղթանակի ձևակերպումն է անչափ կարևոր: Այն պետք է լինի Հայաստանի տարածքների նոր ազատագրման և խնդիրը մեկընդմիշտ փակելու տեսքով: 

Անչափ կարևոր է այն հանգամանքը, որ զինված ուժերում, չնայած մեր անգին կորուստներին` մարտական ոգին բարձր է: Հայտնի է նաև, որ թերևս այլևս կորցրած տարածքներ կամ չունենք, կամ դրանք աննշան են: Փաստորեն նախորդ օրերի դիրքային կամ տարածքային կորուստները հիմնականում կամ ամբողջությամբ վերականգնվել են:

Հիմա մեր առջև առաջիկա օրերին թերևս խնդիր է ծառանալու` կատարել ՊՆ նախարարի խոստումը` «Նոր տարածքներ նոր պատերազմի» դիմաց: Առանց դրա դժվար է լինելու պատկերացնել հաղթանակի լիարժեք ձևակերպում ազգային գիտակցության մեջ: Ստատուս Քվոյի վերականգնումը հասարակությունը դժվար թե այլևս ընդունի որպես հստակ հաղթանակի վկայություն:

Իհարկե, թշնամու պլանների և զորքերի ջախջախումն իր տեսակի մեջ նույնպես հաղթանակ է լինելու, բայց դա այն հաղթանակը չէ, որ երկարատև խաղաղություն կապահովի:

Այսօր արձանագրվող հաջողությունների շղթան անհրաժեշտ է շարունակել և կանգ չառնել: 

Հաղթանակը պետք է ամբողջական և համապարփակ լինի և ամբողջանա` Արցախի`ՀՀ-ին վերամիավորմամբ: Ո´չ անկախության ճանաչմամբ և ո´չ Սերժ Սարգսյանի միտք հանդիսացող ռազմական փոխօգնության անհեթեթ պայմանագիր ստորագրելով:

Մենք դա կարող ենք անել:
Մենք կարող ենք հաղթել:
Մենք հաղթելու ենք:

 

Լրահոս

Դիտել ավելին