Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին. փաստաբան

29 Սեպտեմբեր, 2020 11:30
Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ՝ օժանդակելու պաշտպանությանն ու հաղթանակին. փաստաբան

Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Նրա գրառումը՝ ստորեւ.

«Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի վրա լայնամասշտաբ հարձակմամբ սանձազերծված պատերզամի կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Գեներել-գնդապետ, Արցախի հերոս պարոն Սեյրան Օհանյանը հրատապ մեկնել է Արցախ` իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով օժանդակելու համար Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին:
 
Այդ կապակցությամբ այսօրվա դատական նիտը հետաձգելու միջնորդություն եմ ներկարացրել դատարան»,- գրել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին