Կարևոր իրադարձություններ

Հայ ազգը եղել է, կա ու կլինի. միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ

29 Սեպտեմբեր, 2020 00:38
Հայ ազգը եղել է, կա ու կլինի. միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ

Սոցիալական ցանցերի իրենց էջերում և ամենատարբեր հարթակներում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ պարբերաբար դատապարտող կոչերով և հայկական զինված ուժերի պաշտպանական գործողություններին սատարող հայտարարություններով են հանդես գալիս հայազգի աշխարհահռչակ սպորտսմեններ, մշակույթի և հասարակական գործիչներ:

Մասնավորապես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը արդեն երկու օր է՝ սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակում է լուսանկարներ, տեսանյութեր՝ այդ կերպ աջակցություն հայտնելով Հայ զինվորին և Հայոց բանակին:

Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր իսկ բանակային տարիների լուսանկարը և նշել, որ բոլորս ազգի զինվորն ենք: Ավելի վաղ Աբրահամը ևս երկու հրապարակում էր արել՝ ֆեյսբուքյան էջում կիսվելով «Պատերազմ եք գնում, հպարտ գնացեք» հայտնի հայրենասիրական երգով՝ կից գրելով՝ հայ ազգը եղել է, կա ու կլինի, մենք անպարտ ենք և Արցախի դրոշի ու պատմամշակութային կոթողների լուսանկարով՝ նշելով՝ միասին մենք ուժեղ ենք:

 

Լրահոս

Դիտել ավելին