Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Բաքվի սանձազերծած պատերազմի փաստը

29 Սեպտեմբեր, 2020 00:33
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Բաքվի սանձազերծած պատերազմի փաստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:


 

Լրահոս

Դիտել ավելին