Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը հերքեց մարտավարական կարևոր դիրք կորցնելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

28 Սեպտեմբեր, 2020 23:30
Արցախի նախագահը հերքեց մարտավարական կարևոր դիրք կորցնելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Հայկական կողմը Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում մարտավարական առումով որևէ շատ կարևոր դիրք չի կորցրել: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

«Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել, մենք շատ կարևոր դիրք չենք գրավել կամ առաջխաղացում չենք ունեցել: Զինտեխնիկայի և մարդկային մեծ քանակի կորուստներ ենք պատճառել հակառակորդին»,- ասաց Հարությունյանը:

 

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այժմ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՀայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստԱռայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ:

 

Լրահոս

Դիտել ավելին