Կարևոր իրադարձություններ

Խնդիրը միայն Արցախը չէ, և սա պետք է բոլորս իմանանք. Արայիկ Հարությունյան

28 Սեպտեմբեր, 2020 23:15
Խնդիրը միայն Արցախը չէ, և սա պետք է բոլորս իմանանք. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախ/Տեղեկատվական շտաբում խոսելով Ադրբեջանի վարած ռազմական գործողությունների մասին նաև ընդգծեց, որ նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ:

«Եվ լկտիությունը Թուրքիայի ամեն օր տեսնում եք: Մենք պայքարում ենք, կռվում, մարտնչում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է:

Խնդիրը միայն Արցախը չէ: Սա պետք է բոլորս իմանանք:

Սա կենաց ու մահու պատերազմ է, և մենք հաղթելու ենք: Ամեն օր հիանում եմ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներով:

Շնորհակալ եմ բոլորից և ցավակցում եմ մեր կորուստների համար: Հերոսական պատմություններ են պատմում: Մենք ժամանակ կունենանք բոլորի մասին պատմելու ու լսելու»,-ասաց նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին