Կարևոր իրադարձություններ

Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և աշխարհը գիտի այդ մասին. Արցախի նախագահ

28 Սեպտեմբեր, 2020 22:52
Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և աշխարհը գիտի այդ մասին. Արցախի նախագահ

Ադրբեջանն այսօրվա  պատերազմին  եկար է պատրաստվել: Կարող եմ փակագծեր բացել ու ասել, որ ամիսներով պատրաստվել են, որպեսզի նաև վնասեն մեր կապի ուղղությունները: Մասնագետներն ասում են, որ սա օրերի խնդիր չէ:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Այն, որ սուտասան, խաբեբա Ադրբեջանը հայտարարում է, թե իբր հայկական կողմը հարձակում է սկսել և իրենք անցել են հակահարձակման, հերթական անգամ ապացուցում է, թե ում հետ գործ ունենք: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և աշխարհը գիտի այդ մասին:

Մի այսպիսի դիտարկում ենք արել. երբ տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկան, դրանք հիմնականում հարձակողական են՝ տանկեր, ինքնաթիռներ, անօդաչուներ, երբ նրանք են հրապարակում մեր  ՀՕՊ որոշ տեխնիկաներ, դրանք պաշտպանողական են: Եվ նրանց այն մարտական տակտիկան, որը կիրառելեն վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան վնասել մեր քաղաքացիական բնակչությանը, օբյեկտներին:

 

Լրահոս

Դիտել ավելին