Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի իրադրությունը Արցախում

28 Սեպտեմբեր, 2020 21:29
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի իրադրությունը Արցախում

Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի՝ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

«Ամենայն հավանականությամբ, քննարկումը տեղի կունենա երեքշաբթի օրը փակ ձևաչափով խորհրդակցությունների ընթացքում», – ասել է գործակալության աղբյուրը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

 

Լրահոս

Դիտել ավելին