Արցախի Ազգային ժողովում այսօր չկան տարբեր կուսակցություններ, այսօր ԱՀ ԱԺ-ում կա մեկ կուսակցություն՝ Արցախի ժողովրդի կուսակցությունը։
Արցախ/տեղեկատվական շտաբում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Այս պատերազմին, ըստ ԱԺ նախագահի, խառնվել է նաեւ Թուրքիան, եւ հիմա աշխատում է Ադրբեջան-Թուրքիա տանդեմը՝ առաջնագծի ամբողջ երկայնքով:
«Բայց հավատացնում ենք, որ մեր բանակը կասեցրել է թշնամու գրոհը եւ մեր բանակն ի վիճակի է այն տեղափոխել թշնամու իսկ տարածք եւ մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94 թվականներին, ինչպես եղավ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես եղավ հուլիսին՝ տավուշյան դեպքերի ժամանակ»,-ասաց Թովմասյանը։