Կարևոր իրադարձություններ

Այս պատերազմին խառնվել է Թուրքիան, և աշխատում է Ադրբեջան-Թուրքիա տանդեմը՝ առաջնագծի ամբողջ երկայնքով. ԱՀ ԱԺ նախագահ

28 Սեպտեմբեր, 2020 20:39
Այս պատերազմին խառնվել է Թուրքիան, և աշխատում է Ադրբեջան-Թուրքիա տանդեմը՝ առաջնագծի ամբողջ երկայնքով. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Ազգային ժողովում այսօր չկան տարբեր կուսակցություններ, այսօր ԱՀ ԱԺ-ում կա մեկ կուսակցություն՝ Արցախի ժողովրդի կուսակցությունը։

Արցախ/տեղեկատվական շտաբում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

 Այս պատերազմին, ըստ ԱԺ նախագահի,  խառնվել է նաեւ Թուրքիան, եւ հիմա աշխատում է Ադրբեջան-Թուրքիա տանդեմը՝ առաջնագծի ամբողջ երկայնքով:

«Բայց  հավատացնում ենք, որ մեր բանակը կասեցրել է թշնամու գրոհը եւ մեր բանակն ի վիճակի է այն տեղափոխել թշնամու իսկ տարածք եւ մարտի ելքը վճռել այնպես, ինչպես եղավ 1992-94 թվականներին, ինչպես եղավ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, ինչպես եղավ հուլիսին՝ տավուշյան դեպքերի ժամանակ»,-ասաց Թովմասյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին