Կարևոր իրադարձություններ

Մարտական գործողությունները շարունակվում են հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով

28 Սեպտեմբեր, 2020 19:57
Հեղինակ՝ Արծրուն Հովհաննիսյան
Մարտական գործողությունները շարունակվում են հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով

Մարտական գործողություններն այս պահին  շարունակվում են հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ: Տեղ-տեղ, ժամ-առ ժամ ավելանում և աճում է:

Ընթացող ճեպազրույցի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը:

Նշված ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական համառ մարտեր՝ կասեցնելով հակառակորդի գերազանցող ուժերին, այդ թվում նաև կասեցնում են մեծաքանակ խոշոր զրահատանկային միավորումների շարունակական առաջխաղացումը՝ պատճառելով նրանց  կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ:

Այսօրվա դրությամբ, ժամը 17:00-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետևյալ կորուստները՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400-ից ավել անձնակազմի կորուստ:

Նախնական տվյալներով ՊԲ ստորաբաժանումներն ունեն 48 զոհ, 200-ից ավել վիրավոր զինծառայող:

 

 

Լրահոս

Դիտել ավելին