Կարևոր իրադարձություններ

Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն աշխարհին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

28 Սեպտեմբեր, 2020 19:27
Հեղինակ՝ Արին Կարապետ
Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորն աշխարհին կոչ է անում դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

 Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը Շվեդիային և ողջ աշխարհին կոչ է անում դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան: Այս մասին Կարապետը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հայրերը, որդիներն ու եղբայրները հիմա պատրաստվում են հրաժեշտ տալ իրենց մտերիմներին և այդ հրաժեշտը կարող է նրանց կյանքում վերջինը լինել: Այդպիսին է իրականությունը, որով իմ հարազատներն առավոտյան արթնացել են Հայաստանում` Լեռնային Ղարաբաղում նոր ռազմական հարձակումից հետո, որի արդյունքում խաղաղ բնակիչներ են զոհվել: Մինչև ե՞րբ են երեխաները կորցնելու հայրերին, որքա՞ն մայրեր, քույրեր և կանայք են սգավոր դառնալու: Պատերազմը միայն վիշտ է բերում, տառապանք, ավերածություններ և մարդկային կորուստներ»,- գրել է Կարապետը:

 

Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նշել է, որ ագրեսիան և պատերազմի հրահրումը, որին հիմա մենք ականատես ենք լինում, հղի են աղետալի հետևանքներով:

«Հակամարտությունը վառոդի տակառ է, որը սպառնում է հարևան երկրներին ներգրավել տարածաշրջանային մեծ պատերազմում: Այդ պատճառով Շվեդիան և ողջ աշխարհը պետք է դատապարտեն Ադրբեջանի հարձակումը, կողմերին կոչ անեն հանդարտվել և գործել հանուն խաղաղության: Հանդիսանալով ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրը, Շվեդիան կարող է անել այնպես, որ երկրները դուրս գան պատերազմի ճանապարհից և նստեն բանակցությունների սեղանի շուրջ: Արտաքին գործերի նախարար Անն Լինդեն շուտով կուղևորվի Կովկաս, որպեսզի քննարկի հակամարտության հարցը: Դրանից հետո պետք է հարձակումն ու բռնությունը դատապարտվեն և սկսվի երկխոսությունը»,- նշել է պատգամավորը:

Արին Կարապետը հավելել է, որ իրավիճակը լուրջ է և չի կարելի ժամանակ կորցնել, պետք է գործել հիմա:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՀայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստԱռայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 21 զրահատեխնիկա:

 

Լրահոս

Դիտել ավելին