Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը

28 Սեպտեմբեր, 2020 18:53
ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը

ՄԻԵԴ մամուլի հաղորդագրություն է տարածել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմում ներկայացված լինելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ ֆեյսբուքյան էջը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր էր ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ:

Նշենք նաև, որ երեկ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՀՀ-ն դիմել էր ՄԻԵԴ:

 

Լրահոս

Դիտել ավելին