Կարևոր իրադարձություններ

Ռազմաճակատ են մեկնում նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները. Հակոբ Կարապետյան

28 Սեպտեմբեր, 2020 18:32
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Ռազմաճակատ են մեկնում նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները. Հակոբ Կարապետյան
Այսօր կամավոր ռազմաճակատ մեկնողների շարքում կան նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
 
 
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 
քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը:
«Անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն»,- գրել է նա:
 
Մեզ հետ զրույցում Կարապետյանը հրաժարվեց նշել՝ քանի՞ աշխատակից է մեկնում ռազմաճակատ: Նա միայն նշեց, որ մեկնողներ կան:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին