Կարևոր իրադարձություններ

Էլ ի՞նչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի. Սոս Ավետիսյանը կոչով դիմում է աշխարհին

28 Սեպտեմբեր, 2020 18:18
Էլ ի՞նչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի. Սոս Ավետիսյանը կոչով դիմում է աշխարհին

Երբ Ադրբեջանի կոնկրետ ցեղասպանական գործողությունների նկատմամբ չի լինում թիրախավորված քննադատություն եւ քայլեր, դրա հետեւանքն այս ագրեսիան է:

Այս մասին Ազգային ժողովում, դիմելով միջազգային հանրությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:

Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը եւ հավելեց, որ չի պատկերացնում, թե էլ ինչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի:

Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ աշխատելու են բոլոր դիվանագիտական ուղղություններով, որպեսզի միջազգային գործընկերները հասկանան իրավիճակը: Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, այս պահին ամենակարեւորը մեր Զինված ուժերի կողքին լինելն ու ճիշտ ինֆորմացիոն հոսքերը կարգավորելն է:

«Այս պատերազմը, ըստ էության, կարճ չի տեւելու, այս պատերազմը բավականին կործանարար է, եւ պետք է միահամուռ լինել ու ամեն օր կանգնել մեր ԶՈՒ-ի կողքին»,- ասաց Ավետիսյանը, ընդծելով, որ միայն այս պարագայում հնարավոր կլինի խոսել միջազգային հանրության հետ եւ գրանցել հաղթանակ:

Նա նաեւ վստահեցրեց, որ այս ամենի ելքը լինելու է հաղթական եւ ամրագրվելու է բոլոր հնարավոր առումներով:

 

Լրահոս

Դիտել ավելին