Կարևոր իրադարձություններ

Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ

28 Սեպտեմբեր, 2020 17:48
Գորիսի ԲԿ-ն ծառայում է որպես տարհանման կետ

Արցախից Հայաստան վերադարձի ճանապարհին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նաև Գորիսի բժշկական կենտրոն, որն այս պահին ծառայում է` որպես վիրավորների միջանկյալ տարհանման կետ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Տարհանումն իրականացվում է թե՛ շտապօգնության մեքենաներով և ռեանիմոբիլներով, թե՛ սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով:

Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոն են գործուղվել մասնագետներ մայրաքաղաքից, նաև համալրվել է անհրաժեշտ պարագաներով:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա: Հակառակորդն ունի մոտ 200 զոհ, ավելի քան 200 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 59 զոհ և մոտ 200 վիրավոր։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

 

Լրահոս

Դիտել ավելին