Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն տեղյակ է Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի սիրիացի գրոհայինների տեղափոխելու մասին հաղորդագրություններին. Փիթեր Ստանո

28 Սեպտեմբեր, 2020 15:35
ԵՄ-ն տեղյակ է Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի սիրիացի գրոհայինների տեղափոխելու մասին հաղորդագրություններին. Փիթեր Ստանո

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը տեղյակ է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սիրիացի գրոհայինների տեղափոխելու մասին հաղորդագրություններին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ տարածաշրջանի բոլոր խաղացողներին` զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած միջամտությունից»,- ասել է նա:

«Մենք տեղյակ ենք Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սիրիացի գրոհայինների տեղափոխելու մասին հաղորդագրություններին, բայց մինչ այժմ չենք տեսել որեւէ փաստ, որը կհաստատի այս տեղեկատվությունը: Սակայն այս համատեքստում մենք կարող ենք միայն կրկնել մեր կոչը՝ զերծ մնալ ցանկացած արտաքին միջամտությունից»,- հայտարարել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին