Կարևոր իրադարձություններ

Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել բռնությամբ. Դմիտրի Մեդվեդև

28 Սեպտեմբեր, 2020 15:34
Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել բռնությամբ. Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր ալիքը կրկին հանգեցրել է արյունահեղության և մարդկային կորուստների: Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով»,-հայտարարել է Մեդվեդևը:

Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները` ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափը:

«Ճգնաժամը հաղթահարելուն ուղղված լուծումներ գտնելու համար պետք է օգտագործել յուրաքանչյուր առիթ: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համանախագահության մեխանիզմը, և երկկողմ ձևաչափը ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու սերտ գործընկերներն են»,-գրել է Մեդվեդևը:

 

Լրահոս

Դիտել ավելին