Կարևոր իրադարձություններ

Հերթական անգամ ապացուցեցինք, որ իրականում Ադրբեջան պետություն գոյություն չունի, դա Թուրքիայի խամաճիկն է. Շիրակ Թորոսյան

28 Սեպտեմբեր, 2020 14:39
Հերթական անգամ ապացուցեցինք, որ իրականում Ադրբեջան պետություն գոյություն չունի, դա Թուրքիայի խամաճիկն է. Շիրակ Թորոսյան

Հերթական անգամ մենք ապացուցեցինք, որ իրականում Ադրբեջան պետություն գոյություն չունի, այդ պետություն կոչեցյալը Թուրքիայի խամաճիկն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Այսօր Թուրքիան, բացահայտելով իր դեմքը, պատերազմ սկսեց ուղղակիորեն Հայաստանի դեմ: Նախկինում այդ պատերազմները լինում էին անուղղակի, այսօր տեղի են ունենում ուղղակիորեն»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ տեղեկություն է ստացվել, որ Ջավախքի երիտասարդությունը ցուցակագրվում է և պատրաստ է մեկնել Արցախ՝ իր հայրենակիցները կռիվը առաջ մղելու:

 

Լրահոս

Դիտել ավելին