Կարևոր իրադարձություններ

Պատերազմական վիճակի պատճառով Արցախի հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում անհրաժեշտ է լրացուցիչ աշխատուժ

28 Սեպտեմբեր, 2020 13:01
Պատերազմական վիճակի պատճառով Արցախի հացի փռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում անհրաժեշտ է լրացուցիչ աշխատուժ

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով օգնել: Հայտարարության մեջ ասվում է.

Սիրելի մայրեր և քույրեր,

Պատերազմական վիճակի պատճառով հացի փուռերում, ալրաղացներում և վերամշակող ձեռնարկություններում առաջ է եկել լրացուցիչ աշխատուժի կարիք: Պետությունը ձեր կարիքը զգում է:

Կոչ ենք անում համալրել այդ թափուր աշխատատեղերը: Զբաղվածության խնդրի լուծումից զատ, դուք ձեր ծանրակշիռ ներդրումը բերած կլինեք մեր հաղթանակի գործին:

Զորակոչային տարիքը լրացած հարգելի հայրենակիցներ, նշված աշխատավայրերում կա նաև աշխատուժի կարիք: Կոչ ենք անում ձեր ներդրումը բերել:

Կարող եք զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 097 202 494, 047 97 17 39:

 

Լրահոս

Դիտել ավելին