Անհրաժեշտության դեպքում Երևանը պատրաստ է դիմել Մոսկվային` ռուսական զենքի նոր մատակարարումների համար, սակայն այդ մասին դեռ խոսք չկա, այս մասին Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Նա հիշեցրել է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` Սերգեյ Լավրովի հետ, «որպեսզի տեղեկացնեն նրանց իրավիճակի մասին, ներկայացնեն ՀՀ կառավարության տեսլականը և թե ինչ քայլեր է այն ձեռնարկում, ռազմական պլանների մասին»: «Առայժմ Հայաստանին արտաքին ռազմական օգնության մասին խոսք չկա»,- ասել է դեսպանը:
Նա նաև ընդգծել է, որ Երևանը եւ Մոսկվան դաշնակիցներ են` համապատասխան պարտավորություններով: