Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտության դեպքում Երևանը պատրաստ է դիմել Մոսկվային` ռուսական զենքի նոր մատակարարումների համար. ՌԴ-ում ՀՀ դեսպան

28 Սեպտեմբեր, 2020 12:51
Անհրաժեշտության դեպքում Երևանը պատրաստ է դիմել Մոսկվային` ռուսական զենքի նոր մատակարարումների համար. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Անհրաժեշտության դեպքում Երևանը պատրաստ է դիմել Մոսկվային` ռուսական զենքի նոր մատակարարումների համար, սակայն այդ մասին դեռ խոսք չկա, այս մասին Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Նա հիշեցրել է, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` Սերգեյ Լավրովի հետ, «որպեսզի տեղեկացնեն նրանց իրավիճակի մասին, ներկայացնեն ՀՀ կառավարության տեսլականը և թե ինչ քայլեր է այն ձեռնարկում, ռազմական պլանների մասին»: «Առայժմ Հայաստանին արտաքին ռազմական օգնության մասին խոսք չկա»,- ասել է դեսպանը:

Նա նաև ընդգծել  է, որ Երևանը եւ Մոսկվան դաշնակիցներ են` համապատասխան պարտավորություններով:

 

Լրահոս

Դիտել ավելին