Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,24
    6,54

Կարևոր իրադարձություններ

Ուկրաինացի պատգամավորները ցանկություն են հայտնել մեկնել Հայաստան ու օգնել հայերին

28 Սեպտեմբեր, 2020 12:27
Ուկրաինացի պատգամավորները ցանկություն են հայտնել մեկնել Հայաստան ու օգնել հայերին

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը խորապես անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմական իրավիճակով, հայտնում է AnalitikaUA.net-ը։

«Ես` որպես Ուկրաինայի ազգային պատգամավոր և Հայաստանի հետ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորապես անհանգստացած եմ Արցախում տիրող իրավիճակով: Հաղորդում են թեժ մարտերի մասին սահմանի ողջ երկայնքով, խփված ուղղաթիռների մասին, երկու կողմերն էլ զորքերը սահման են ձգում: Համոզված եմ, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է լուծել խաղաղ ճանապարհով»,- գրել է Դմիտրուկն իր ֆեյսբուքյան էջում:

Ուկրաինացի պատգամավորն առաջարկել էր նաև Հայաստան մեկնել՝ եղբայրական հայ ժողովրդին տեղում օգնելու համար. «Ուկրաինայի ազգային պատգամավորներին, նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում միավորվել, որպեսզի մեկնենք իրադարձությունների գոտի ու տեղում բարեկամ հայ ժողովրդին օգնենք»։

Ավելի վաղ, Գերագույն Ռադայի մեկ այլ պատգամավոր՝ Դարիա Վոլոդինան, Տելեգրամի իր ալիքում գրել էր, որ երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ասել, որ ոչ մի կերպ չի կարող արդարացվել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին