Կարևոր իրադարձություններ

Ալիևի օգնականը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

28 Սեպտեմբեր, 2020 11:20
Ալիևի օգնականը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաալիքին և անդրադարձել Արցախ-Ադրբեջան շփման գծում տեղի ունեցող պատերազմական գործողություններին, գրում է ermenihaber.am-ը:

Նա մեկ անգամ ևս կրկնել է Ադրբեջանի պաշտոնական ապատեղեկատվությունը՝ Հայաստանին մեղադրելով նախահարձակ լինելու և խաղաղ բնակիչներին թիրախավորելու մեջ:

Հաջիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիային ցույց տված աջակցության, հատկապես բազմաթիվ սատարող հայտարարությունների համար՝ նշելով որ իրենք ևս մեկ անգամ զգացին, որ Թուրքիան իրենց կողքին է:

 

Լրահոս

Դիտել ավելին