Կարևոր իրադարձություններ

Հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակում Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին․ Կարո Փայլան

28 Սեպտեմբեր, 2020 09:55
Հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակում Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին․ Կարո Փայլան

«Ժողովուրդների դեմոկրատական» Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններին և դրանց նկատմամբ Թուրքիայի արձագանքին:

«Հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակում Թուրքիան աշխարհի միակ երկիրն էր, որն աջակցել է պատերազմին: Այն ժամանակ, երբ բոլոր երկրներն ու միջազգային կազմակերպությունները խաղաղության կոչեր են անում, պալատն ու ԶԼՄ-ները շարունակում են պատերազմի կոչ անել:

Պատերազմը աղետ է: Եկեք՝ վերջ ասենք պատերազմին»,- գրել է Փայլանը:

 

Լրահոս

Դիտել ավելին