Կարևոր իրադարձություններ

Գերեվարված գեներալը 2016-ին հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող է հասնել մինչև Երևան. Աշոտ Ասատրյան

28 Սեպտեմբեր, 2020 09:32
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
Գերեվարված գեներալը 2016-ին հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող է հասնել մինչև Երևան. Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016 թվականին նա հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող էր հասնել մինչև Երևան։

Ասում են մարդու ամեն բառը ուժա ունենում, այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինս գերեվարվել է հայկական զորքերի կողմից։ Ադրբեջանցի գեներալը հասավ իր ուզածին ուղղակի ամբողջությամբ այլ կարգավիճակով ինչը երազում էր։

Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել, որովհետև առաջնագծում ադրբեջանցի գեներալները թափած չեն ու առավել ևս շատ լավ պաշտպանված են ֆռֆռում»։

 

Լրահոս

Դիտել ավելին