Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կոռումպացված ղեկավարությունը վախենում է սեփական ժողովրդից, այդ իսկ պատճառով էլ պատերազմ է սկսում․ Սերժ Թանկյան

28 Սեպտեմբեր, 2020 00:53
Ադրբեջանի կոռումպացված ղեկավարությունը վախենում է սեփական ժողովրդից, այդ իսկ պատճառով էլ պատերազմ է սկսում․ Սերժ Թանկյան

Սերժ Թանկյանն անդրադարձել է Ադրբեջանի հարձակումներին՝ նշելով, որ Ադրբեջանի կոռումպացված ղեկավարությունը վախենում է սեփական ժողովրդից, ինչի պատճառով էլ պատերազմ է սկսում:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթային օլիգարխիկ ղեկավարությունը նախապես ծրագրել է հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ: Սա կանխամտածված ռազմական հանցագործություն է. հարձակվել քաղաքացիների դեմ՝ Արցախի մայրաքաղաքի փողոցներում»,- գրել է Թանկյանը:

«Նավթային օլիգարխները վախենում են իրենց սեփական ժողովրդից, այդ պատճառով նրանք պատերազմն են սկսում, ոչ թե գաղափարախոսություն: Ժամանակն է, որ Բաքվում նույնպես հեղափոխություն լինի: Եվ միայն դրանից հետո խաղաղություն կհաստատվի երկու երկրների միջև»,- հավելել է երաժիշտը:

 

Լրահոս

Դիտել ավելին