Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ իրականացրել է վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումը․ Ադամ Շիֆ

27 Սեպտեմբեր, 2020 23:58
Ադրբեջանն Արցախի ուղղությամբ իրականացրել է վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումը․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ հատուկ ծառայություններին կոչ է արել պարզել, թե ով է ադրբեջանաարցախյան ռազմական բախումների նախաձեռնողը՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար:

«Ադրբեջանն այս գիշեր Արցախի ուղղությամբ իրականացրել է վերջին տարիների ամենալայնածավալ հարձակումը եւ նախնական տեղեկությունների համաձայն, ունեցել է զգալի կորուստներ: Միացյալ Նահանգները պետք է անհապաղ աշխատանքներ իրականացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ խաղաղությունը վերականգնելու  եւ հետագա լարվածությունը կանխելու համար, ինչը կարող է վտանգել ավելի շատ կյանքեր»,- Ֆեյսբուքհժի իր էջում գրել է կոնգրեսականը:

«Ադրբեջանի ագրեսիան ցույց է տալիս կեղծ համարժեքության քաղաքականության տապալումը, որը Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ու հարձակումների հակառակ կողմն է»,- հավելել է Շիֆը:

 

Լրահոս

Դիտել ավելին