Կարևոր իրադարձություններ

Այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

27 Սեպտեմբեր, 2020 22:10
Այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանական հարձակումը եղել է ամբողջ երկայնքով՝ Օմարից մինչև Արաքս:Այս մասին հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

«Այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ։ Ունենք զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։ Ուզում եմ ցավակցել ընտանիքներին։ Պետք է հայտարարեմ, որ մեզ հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան։ Օգտագործվում են թուրքական բանակի զենքերը»,- հայտնել է Արցախի նախագահը։

Հարությունյանը նշեց, որ պատերազմի արդյունքները կանխատեսելի են՝ թշնամու մտադրությունները ձախողվելու են՝ հավելոլով, որ հայական կողմը հնարավոր է նոր դիրքեր կորցնի, սակայն դա ժամանակավոր է, քանի որ հայկական կողմը ոչ միայն ետ է բերելու դիրքերը, այլ նաև վերցնելու է նոր դիրքեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին