Կարևոր իրադարձություններ

Այո, Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարց օրակարգում կա. Նիկոլ Փաշինյան

27 Սեպտեմբեր, 2020 20:16
Այո, Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարց օրակարգում կա. Նիկոլ Փաշինյան

Մեր օրակարգում կա՞ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը. ԱԺ հատուկ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Վարչապետի խոսքով՝ ինչպես միշտ, այսօր էլ օրակարգում այդ հարցը կա, բայց արդեն պետք է օրակարգից տեղափոխել քննարկումների սեղան։

«Այո՛, ինչպես մեր օրակարգում եղել է, այդպես էլ կա։ Մենք գնո՞ւմ ենք դրան, թե՞ ոչ, մենք նաեւ ձեր հարցից հետո հրապարակային այո պետք է շատ լրջորեն քննարկենք, եւ գործնականում հիմա նաեւ գուցե հանրային քննարկում էլ սկսվի։ Բայց մենք հիմա քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները, եւ դուք ձեւակերպեցիք հարցերի շրջանակ»,- նշեց վարչապետը։

 

Լրահոս

Դիտել ավելին