Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը

27 Սեպտեմբեր, 2020 18:56
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։ Ռուսական կողմից լուրջ մտահոգություն է հայտնվել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսման կապակցությամբ։ Նշվում է, որ այժմ կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը դիմակայության հետագա էսկալացիան թույլ չտալու համար, իսկ գլխավորը ՝ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները», – ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին