Կարևոր իրադարձություններ

Պատրաստեք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է. Նիկոլ Փաշինյան

27 Սեպտեմբեր, 2020 18:33
Պատրաստեք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ զեկույցի ընթացքում հայտարարել է.

«Մենք ամուր պիտի կանգնենք մեր ոտքերի վրա և պաշտպանենք սրբազան հողի վրա ապրելու իրավունքը:

Եկել եմ ասեմ, թե ինչին են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Եկել եմ ասելու՝ ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի՛ եղել, չի՛ լինելու, հայ ժողովուրդն ամուր ողնաշարով, պարզ մտքով պիտի կանգնի այս հողի վրա:

Արցախը պետք է լինի հպա՛րտ, կանգո՛ւն, հզո՛ր, ինքնուրո՛ւյն: Պատրաստե՛ք ձեզ հաղթանակի, նվիրումի, զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է: Մենք միասնական ենք, քան երբևէ»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ այս պահին փաստացի իրականացվում է առաջին շարակարգի զորահավաք:

Խոսելով սահմանային իրավիճակից վարչապետն ասաց. «ՊԲ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը՝ կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան: Այս պահին ֆիքսված իրավիճակ չունենք, իրավիճակը գտնվում է զագացման մեջ: Զինվորականներն ասում են, որ լարված է իրավիճակը, բայց ամբողջական գնահատական տալը վաղ է»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին