Կարևոր իրադարձություններ

Հայկ Կոնջորյանը նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ Նախագահին, գլխավոր քարտուղարին և 57 անդամ պետությունների բոլոր պատգամավորներին

27 Սեպտեմբեր, 2020 17:13
Հեղինակ՝ Հայկ Կոնջորյան
Հայկ Կոնջորյանը նամակով դիմել է ԵԱՀԿ ԽՎ Նախագահին, գլխավոր քարտուղարին և 57 անդամ պետությունների բոլոր պատգամավորներին

ՀՀ  Աժ  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար  Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ ԽՎ Նախագահին, գլխավոր քարտուղարին և 57 անդամ պետությունների բոլոր պատգամավորներին՝ տեղեկացնելով այսօր վաղ առավոտից սկսած՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի և քաղաքացիական բնակչության նկատմամբ հանցավոր գործողությունների մասին։

Մեր միջազգային գործընկերներին կոչ արեցի խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և շտապ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու իրավիճակի հետագա սրացումը, որը հղի է կործանարար հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին