Կարևոր իրադարձություններ

Էրդողանը մեղադրել է Հայաստանին և Մինսկի խմբի եռանախագահությանը

27 Սեպտեմբեր, 2020 16:30
Էրդողանը մեղադրել է Հայաստանին և Մինսկի խմբի եռանախագահությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ընթացող ռազմագործողություններից, գրում է Ermenihaber.am-ը:

Էրդողանը Հայաստանն անվանել է տարածաշրջանի «խաղաղությանը և կայունությանն ուղղված սպառնալիք»։ Փորձել է վստահեցնել, որ թուրք ժողովուրդը նախկինի նման իր բոլոր հնարավորություններով ադրբեջանցի եղբայրների կողքին է։

Էրդողանը մեղադրանքներ է հասցեագրել միջազգային հանրությանը և Մինսկի խմբի եռանախագահությանը։ Առաջինին քննադատել է երկակի ստանդարտներ կիրառելու, իսկ երկրորդին՝ 30 տարի շարունակ ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը չհասնելու մեջ։

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել «Մեկ ազգ երկու պետություն» լինելու գաղափարը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին