Կարևոր իրադարձություններ

Նախկին զինվորական բժիշկը հերքել է իր մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

27 Սեպտեմբեր, 2020 15:47
Նախկին զինվորական բժիշկը հերքել է իր մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Ադրբեջանական լրատվադաշտում կեղծ տեղեկություններ են տարածվում Արցախում զոհված զինծառայողների մասին։ Ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ զովածներից մեկը Կարապետ Ստեփանյանն է։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծ է։  Վերջինս հայտնել է, որ ինքը շատ լավ է «և բարձր տրամադրությամբ պատրաստվում է Արցախ մեկնելուն՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու և թշնամուն ջախջախելու»:

Կարեն Ստեփանյանը բժիշկ է, ծառայել է ՀՀ Զինված ուժերում և արդեն 3 տարի է, ինչ զորացրվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին