Կարևոր իրադարձություններ

Թուրքիան պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնելուց. Գարո Փայլանը՝ շփման գծի իրավիճակի մասին

27 Սեպտեմբեր, 2020 12:01
Թուրքիան պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնելուց. Գարո Փայլանը՝ շփման գծի իրավիճակի մասին
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայքնով ծավալվող ռազմական գործողություններին։
 
«Ղարաբաղում լայնամասշտաբ բախումներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական ուժերի միջև։ Մեր երկիրը (Թուրքիա-խմբ․) պետք է հրաժարվի կրակի վրա բենզին լցնող կողմ լինելուց։ Այս պատերազմը չունի հաղթող: Սակայն պարտվողները կլինեն հայ և ադրբեջանցի ժողովուրդները»,- գրել է Փայլանը և կոչ արել պատասխանատվություն ստանձնել հրադադարի պահպանման համար։
 

Լրահոս

Դիտել ավելին