Կարևոր իրադարձություններ

Երևանում և Ստեփանակերտում ստեղծվում են տեղեկատվական շտաբեր, կլինեն բրիֆինգներ. Հովհաննես Մովսիսյան

27 Սեպտեմբեր, 2020 11:34
Հեղինակ՝ Հովհաննես Մովսիսյան
Երևանում և Ստեփանակերտում ստեղծվում են տեղեկատվական շտաբեր, կլինեն բրիֆինգներ. Հովհաննես Մովսիսյան

Անցնում ենք միասնական տեղեկատվական կենտրոնի աշխատանքային մոդելին։ Այս պահին Երևանում և Ստեփանակերտում ստեղծվում են տեղեկատվական շտաբեր։ Առաջիկա ժամերին տեղի կունենան բրիֆինգներ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Պաշտոնական հայտարարություններին և տեղեկատվությանը կարող եք հետևել՝

Երևան՝ Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Ստեփանակերտ՝ Արցախ / Տեղեկատվական շտաբ»,-ասված է գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին