Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ-ն ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց

27 Սեպտեմբեր, 2020 10:37
ՀՀ ՊՆ-ն ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց
ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։
Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաև սոցիալական հարթակներում։ Հորդորում ենք դրսևորել զգոնություն և կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին։
 
ՀՀ ՊՆ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին