Կարևոր իրադարձություններ

Մինսկում բողոքի երթի ժամանակ մոտ 100 մարդ է ձերբակալվել

26 Սեպտեմբեր, 2020 23:40
Մինսկում բողոքի երթի ժամանակ մոտ 100 մարդ է ձերբակալվել

Բելառուսի իրավապաշտպանները հայտնել են շաբաթ օրը Մինսկում և երկրի մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաների հարյուր մասնակիցների ձերբակալման մասին: Այս մասին իր կայքում հայտնել է բելառուսական իշխանությունների կողմից չգրանցված «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնը, գրում է ТАСС-ը։

Նշվում է, որ ձերբակալվածների մեծամասնությունը կանայք են: Եվս 7 մարդ ձերբակալվել է Բելառուսի մյուս քաղաքներում՝ Բրեստում, Գոմելում, Ֆանիպոլում (Մինսկի մարզ), տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ:

ТАСС-ի թղթակցի գնահատմամբ՝ շաբաթօրյա երթին լրագրողների գնահատմամբ՝ մասնակցել է մոտ 400 մարդ:

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիներն ու ընդդիմության կողմնակիցները են դուրս եկել փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանությունների և ընտրակեղծիքների դեմ: 

 

Լրահոս

Դիտել ավելին