Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,35
    6,6

Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արևիս գյուղում․ այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ

26 Սեպտեմբեր, 2020 20:29
Հրդեհ Արևիս գյուղում․ այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիս գյուղում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 17:20-ին: Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ, և ջերմահարվել՝ մոտ 25 մասրենի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 6 աշխատակից և 5 զինծառայող:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին