Կարևոր իրադարձություններ

Դեռ որքան ջանք է անհրաժեշտ, որպեսզի այս դալար շիվերը դառնան հաստաբուն կաղնի՝ ի զորու դիմակայելու հողմերին․ նույնը՝ պետականաշինությունն է. Ռոմանոս Պետրոսյան

26 Սեպտեմբեր, 2020 19:57
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Դեռ որքան ջանք է անհրաժեշտ, որպեսզի այս դալար շիվերը դառնան հաստաբուն կաղնի՝ ի զորու դիմակայելու հողմերին․ նույնը՝ պետականաշինությունն է. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրելով․

«Հոգեվիճակ.

10 ամսական կաղնու տնկիներ են՝ ստացված սերմից. դեռ որքան ջանք, նվիրում, կամք եւ անխոնջ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի այս դալար շիվերը դառնան հաստաբուն կաղնի՝ ի զորու դիմակայելու հողմերին, փոթորիկներին ու բնական աղետներին...

Նույնը՝ պետականաշինությունն է.

Հ.Գ. Այսուհետ ոչ մեկի ու ոչ մի «ուժի» մտքով չպետք է անցնի՝ ընտրակաշառքով, կեղծ բարեպաշտության քողի տակ, զոռբայությամբ ու սոցիալ-տնտեսական կարողությունների միջոցով «տիրանալու» քաղաքական իշխանության, ունենալու «սեփական» խորհրդարանական խմբակցություն, աղճատելու ճշտի եւ սխալի, բարու եւ չարի, ոգեղենի եւ նյութականի՝ ի վերուստ նախանշած սահմանագիծը...»

 

Լրահոս

Դիտել ավելին