Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը

26 Սեպտեմբեր, 2020 19:27
Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր շնորհավորանքն ու բարեմաղթանքն է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։

«Ցանկանում եմ փաստել, որ կորոնավիրուսի շարունակվող համավարակն աննախադեպ մարտահրավեր է բոլորիս համար: Մաղթում եմ Ձեզ, ձեր կառավարությանն ու Հայաստանի ժողովրդին ուժ, կորով և առողջություն կորոնավիրուսը հաղթահարելու համատեղ ջանքերում»,
- մասնավորապես ասված է Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի շնորհավորական ուղերձում:  

 

Լրահոս

Դիտել ավելին